Ալիևի «ֆեյք նյուզն» ու լրագրողի ապշանքը՝ BBC-ի եթերում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել BBC-ին ու, մեղմ ասած, անհարմար վիճակում հայտնվել, լրատվականին մեղադրել «Fake News» (կեղծ տեղեկատվություն) տարածելու մեջ։
BBC-ի հաղորդավար Օրլա Գերինը նշում է, որ BBC-ի լրագրողները, որ հոկտեմբերի 1-ից 3-ը եղել են Ստեփանակերտում, հայտնել են, որ քաղաքը ենթարկվել է ռմբակոծության՝ ներառյալ շտապօգնության ծառայության տարածքը, ավերվել է բազմահարկ բնակելի շենքը, երբ մարդիկ փորձել են փախչել, երկնքում եղել է անօդաչու թռչող սարք, կարճ ժամանակ անց կրկին հրաձգություններ, ինչը բնութագրվել է որպես հրաձգություն՝ առանց ռազմական թիրախների։
«Այս ամենն ուղղակի տեղեկություններ չեն։ Այս ամենը տեսել և նկարահանել են BBC-ի լրագրողները»,- ասում է հարցազրույցավարը։
Այս ամենին ի պատասխան Ալիևը կասկածի տակ է դնում այս վկայությունները։
«Բայց նրանք այնտեղ են եղել, նախագահ Ալիև»,- ասում է Գերինը։
«Եվ ի՞նչ։ Դա ոչինչ չի նշանակում։ Այս կարող է լինել ֆեյք նյուզ»,- ասում է Ալիևը։
«Ինչու պետք է այն լինի ֆեյք նյուզ։ Ինչո՞ւ պետք է լրագրողները գնան այնտեղ ու ֆեյք նյուզ ուղարկեն»,- հարցնում է Գերինը։
«Հակամարտությանը կոմնակալ մոտեցում ունենալու, Ադրբեջան դեմ սև PR-ի պատճառով»,- ասում է Ալիևը։
«Այսինքն, դուք ոչ մի բանում մեղավոր չե՞ք, ամեն ինչը սխալ տեղեկատվությո՞ւն է»,- հարցնում է Գերինը։
«Միանշանակ»,- պատասխանում է «անսխալական» Ալիևը։
Լրագրողը նշում է՝ փաստեր կան, որ դուք կասետային ռումբեր եք օգտագործել Ստեփանակերտի բնակելի հատվածներում, ինչը վկայել է նաև Human Rights Watch կազմակերպությունը՝ տեղում նկարներ, տեսանյութեր, ականատեսների վկայություններ ու հարց է տալիս․ «Ինչու եք օգտագործում կասետային ռումբեր բնակելի հատվածներում»։
Ադրբեջանի նախագահը դարձյալ կրկնում է․ «Մենք չենք օգտագործում։ Այդ բոլորը ֆեյք նյուզ է»։
«Այսինքն, ամեն ինչ ֆեյք նյո՞ւզ է»,- հարցնում է լրագրողը։
«Իհարկե, ինչո՞ւ ոչ»,- ասում է Ալիևը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն պատասխանելով Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման վերաբերյալ հարցին, ասում է, որ դա կարող էր լինել իրենց հրետանու սխալը, իսկ լրագրողի դիտարկմանը, թե արդյո՞ք հնարավոր է սխալվել երկու անգամ, Ալիևը պատասխանում է․ «Ինչո՞ւ ոչ»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան