Արա Սաղաթելյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել կեղծ նամակագրություն վերագրած անձի դեմ
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը տեղեկացնում է, որ հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:
«Սույն թվականի նոյեմբերի 7-ին ֆեյսբուքյան օգտատեր Տարոն Չախոյանի կողմից իմ վստահորդ Արա Սաղաթելյանի վերաբերյալ կատարված ֆեյսբուքյան գրառումն առերևույթ պարունակում է սուտ մատնության հատկանիշներ:
Նշված փաստի առթիվ քրեական գործ հարուցելու և մեղավորներին քրեական պատասխանատության ենթարկելու պահանջով այսօր հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:
Առաջիկա օրերին նույն անձի նկատմամբ ներկայացվելու է նաև զրպատության վերաբերյալ հայցադիմում:
Անզեն աչքով տեսանելի է, որ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից հրապարակված նամակագրության տեսանաձայնագրությունում պարունակվող տեղեկատվությունն առերևույթ կեղծ է: Այդ հանգամանքը հեշտությամբ կբացահայտվի համապատասխան փորձաքննության արդյունքում, ինչպես նաև կպարզվի այն պատրաստողների և տարածողների շրջանակը:
Նշված հակաիրավական գործողությունները կրկնակի դատապարտելի են, քանի որ կատարվել են այս վճռորոշ օրերին առաջնագծում կանգնած անձի նկատմամբ»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան