Շուշիում զոհվել է արմատներով Ջավախքից Գևորգ Կուլիջանյանը
Շուշիում նոյեմբերի 2-ին զոհվել է Ջավախքի Գանձա գյուղի զավակ Գևորգ Կուլիջանյանը։ «Ջավախք մեդիան», հղում անելով Փարվանա TV–ի, գրում է, որ Գևորգ Կուլիջանյանը ծնվել է 2002 թվականին Էջմիածնի Ծաղկունք գյուղում, արմատներով Ջավախքի Գանձա գյուղից է։ Գևորգը երկկողմանի ծնողազուրկ էր, ապրել է տատիկի ու մորաքրոջ հետ։ 4 ամիս է ինչ անցել էր ծառայության Հայոց բանակում։
Վերջին հեռախոսազանգը ընտանիքի հետ եղել է դեպքից երկու օր առաջ ու տատիկից հետաքրքրվել համագյուղացիներով, հարևաներով։ Տատիկին էլ միշտ ասել է, որ ինքը չի կռվում, ինքը պահեստում է։ Բայց հենց պատերազմի սկզբից Գևորգը եղել է կռվի դաշտում և իր զինակիցների հետ միասին համառ պայքար են տարել թշնամու ագրեսիայի դեմ՝ պաշտպանելով հայրենիքն ու հայրենի սահմաները։
Նշենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում հայրենի հողը պաշտպանելիս Արցախում զոհվել են արմատներով ջավախքցի բազմաթիվ զինծառայողներ ու կամավորականներ:
Այս պատերազմի ընթացքում ջավախքցիներն աչքի են ընկնում նաև իրենց հերոսությամբ։ Գնդապետ Գարեգին Պողոսյանը Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար պարգևատրվել էր Հայրենիքի շքանշանով: Նա ծնվել և հասակ է առել Ջավախքի Խավեթ գյուղում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում զոհվել է ջավախքցի ավագ լեյտենանտ Սամվել Հովհաննիսյանը
- Եվս մի ջավախքցի կյանքը զոհել է հանուն Արցախի
- Ջավախքցի Ռուսլան Հակոբյանը զոհվել է Արցախում
- Զոհվել է Ջավախքի Դամալա գյուղի զավակ Ալեք Սիմոնյանը
- Զոհվել է Ջավախքի Սուլդա գյուղի զավակ Մխիթար Կուջոյանը
- Ծնունդով ջավախքցիները կրկին մեկնում են ռազմաճակատ
- Ջավախքցի Հայաստանի ազգային հերոսը
- Արցախում՝ արմատներով ջավախքցի զոհերը
- Արցախ է մեկնում հինգերորդ բժիշկը Ջավախքից
- «Ջավախքն Արցախի կողքին է»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին