Թբիլիսում ցուցարարները փորձել են ճեղքել իրավապահների շղթան, ոստիկանները կիրառել են ջրցան մեքենա
Երեկ Թբիլիսիում խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարների մի մասը այնուհետև տեղափոխվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ: 1tv.ge կայքը գրում է, որ «Ազգային շարժման» առաջնորդներից մեկը՝ Նիկա Մելիան ասել է, որ ընդդիմադիր կուսակցությունների որոշմամբ, ցուցարարների մի մասը կտեղափոխվի ԿԸՀ-ի շենքի մոտ, և ոչ մեկին թույլ չեն տա մտնել ընտրական վարչակազմի շենք, քանի դեռ չեն նշանակվել նոր ընտրություններ:
Ավելի ուշ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ ցուցարարները ճեղքել են իրավապահների շղթան, որից հետո ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենա:
Մինչ այց ցուցարարները խախտել են երկաթե ցանկապատը, որը կանգնեցված է նրանց ու իրավապահ մարմինների աշխատակիցների միջև:
1tv.ge-ի հաղորդմամբ, «Մոքալաքեեբի» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին հայտարարել է, որ ցուցարարները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ ցրվելու են և հավաքվելու են այսօր, ժամը վեցին Ռուսթավելիի պողոտայում:
«Մենք բոլորին ցույց տվեցինք, որ ունենք քաջություն և համառություն, այժմ մենք պետք է ցույց տանք, որ սիրում ենք Վրաստանը և այլ կերպ ենք հոգ տանում նրա մասին, հոգ ենք տանում միմյանց մասին: Այստեղ բոլորը թաց են: Եթե հիմա չցրվենք, վաղը չենք կարողանա պայքարել: Հանգիստ, հանդարտ, կազմակերպված կերպով, ինչպես վայել է վրացիներին, մարտիկներին, եկեք գնանք, հանգստանանք և վաղը, ժամը վեցին, Ռուսթավելիի պողոտայում ցույց տանք, որ նրանցից ոչ ոք չի վախենում: Մենք ճիշտ ենք ու կհաղթենք, կեցցե Վրաստանը», – հայտարարել է Ալեկո Էլիսաշվիլին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Վրաստանում կայացել էին խորհրդարանական ընտրություններ, հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընդդիմությունը բողոքում է ընտրությունների արդյունքներից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան