Թրամփը նախատեսում է հանրահավաքներ անցկացնել՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է մի քանի հանրահավաք անցկացնել՝ փորձելով երկարաձգել վերահաշվարկի համար պայքարը մի քանի նահանգներում, հայտնում է Ria-ն՝ հղում անելով Axios-ին։
Հրապարակման համաձայն, Թրամփի շտաբը պատրաստ է հայտարարել վերահաշվարկի թիմերի ստեղծման մասին Ջորջիա, Արիզոնա և Փենսիլվանիա նահանգներում:
Հանրահավաքներում Թրամփը նախատեսում է ցույց տալ մահվան վկայականներ այն ընտրողների համար, ովքեր իբր քվեարկել են, բայց իրականում մահացած են: Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ երկրում կա «մահացած հոգիների» քվեարկության մի քանի դեպք: