ԿԳՄՍ նախարարությունը 2021 թվականին բյուջեից 2 մլրդ դրամ պակաս կաստանա. Արթուր Մարտիրոսյան
«Մենք որդեգրել ենք այն քաղաքականությունը, որը թույլ է տալիս մեր ներկա սահմանափակումների պայմաններում ընթացիկ ծախսերի գծով լրացուցիչ պարտականություններ չստանձնել»,- խորհրդարանի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը՝ հայտնեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նա շեշտեց, որ հենց այդ տրամաբանությամբ էլ կազմվել է բյուջեի նախագիծը:
Ֆինանսների նախարարը հայտնեց, որ 2021 թվականին 2019 թվականի համեմատ 10 տոկոսով ավել է լինելու Կրթության, գիտության, մշակույքի և սպորտի նախարարության հատկացումները, որը կկազմի 177.6 մլրդ դրամ:
ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն էլ հայտնեց, որ նախարարության 2021 թ. բյուջեն 2 մլրդ դրամով քիչ է 2020 թվակնի բյուջեից, իսկ միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտով քիչ է 20 մլրդ դրամով, որը պայմանավորված է համավարակով և բյուջեի սղությամբ:
Ատոմ Ջանջուղազյանի ներկայացմամբ, Հանրային հեռարձակողի խորհրդին բյուջեով կհատկացվի 7 մլրդ 51 մլն դրամ, որը քիչ է 2020 թվականի հատկացումից: Ֆինանսների նախարարը շտապեց պարզաբանել նվազման պատճառը և հայտնեց, որ ավարտվել է հանձնաժողովի՝ նախկինում ստացած վարկային պարտավորությունների սպասարկումը և այդ չափով էլ նվազեցվել են բյուջեի հատկացումները:
Նախարարը հայտնեց, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին 2021 թվականի բյուջեով նախատեսվել է հատկացնել 313 մլն դրամ, որը բացառապես ուղղվելու է հանձնաժողովի աշխատակազմի պահպանման ծախսերին:
Հարակից հրապարակումներ`
- 2021 թվականին 24.6 միլիոն կհատկացվի այլընտրանքային ծառայության ծրագրի համար
- 2021թ-ի բյուջեով մարզերին կհատկացվի 65 մլրդ դրամի դոտացիա
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան