Արցախի նախագահի խոսնակ. Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից
«Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա բնական է, քանի որ պատերազմը ծանր պայքարի գործողություններ են, որտեղ երաշխավորված չէ ո'չ հաջողությունը, ո'չ անհաջողությունը: Առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս»,- ֆեյսբուքյան իր էու գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Նա նշել է, որ գոտիները ևս մեկ անգամ ձգել է պետք, քանի որ թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, և արդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված…
«Եթե ուզում ենք, որ Շուշին նորից մերը լինի, Արցախը պահպանվի, այսօր պետք է գործադրենք բոլոր կարողությունները Ստեփանակերտի ու ռազմաճակատի մյուս ուղղություններում հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար: Սա է հաջողությունների իրական և հուսալի գրավականը: Հաղթանակի կեղծ կոչերն ու ֆեյսբուքյան շահարկումները հասցնելու են հատիկ առ հատիկ ամեն ինչի կորստի:
Իսկ պատմությունը մեզ դա չի ներելու…
Կռվում ենք մինչև վերջ»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ ներկայացուցիչ. Շուշիի մերձակայքում ՊԲ ստորաբաժանումները հակառակորդին զրկում են նախաձեռնողականությունից
- Շուշի-Քարին տակ հատվածում թշնամին, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է. ՊԲ
- Արայիկ Հարությունյան. Մայրաքաղաքի վրա Շուշիից թշնամու հրոսակախմբեր են գրոհում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին