Տիգրան Աբրահամյան. Ցանկացած փոխանցվող տեղեկատվություն պետք է լինի հավասարակշռված
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ես ստեղծված իրադրության մասին գնահատականներ հնչեցնելիս, վերլուծություններ ներկայացնելիս միշտ փորձում եմ իմ մեջ հաշվարկել դրա էֆեկտը բոլոր այն մարդկանց վրա, ովքեր այս պահին ռազմաճակատի տարբեր ուղղություններում են։
Որոշ դեպքերում փոքր ինչ տուժում է ասելիքս, սակայն սկզբունքային է, որպեսզի չտուժվի մեր զինծառայողը՝ բարոյահոգեբանական կամ մեկ այլ ձևով։
Համոզմունքս է, որ այս մոտեցմամբ պետք է շարժվեն բոլորը՝ պաշտոնատար անձանցից, փորձագետներից, ցանցային ակտիվիստները։
Խնդիրը նրանում չէ, որ օբյեկտիվությունը, իրականությունը պետք է մի կողմ դնել, ոչ։
Հարցը նրանում է, որ ցանկացած փոխանցվող տեղեկատվություն պետք է լինի հավասարակշռված, դրանում պետք է հաշվի առնվի իրադրությունն իր ողջ առանձնահատկությունների, նրբությունների ներքո»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան