Նոր նախաձեռնությունները հետաձգվում են. Ատոմ Ջանջուղազյան
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար 2021 թվականի բյուջեի նախագծով նախատեսված է 503.6 մլդ դրամ՝ պետական բյուջեի ծախսերի 27.3 տոկոսը»,- խորհրդարանի մշտական հանձնաժողովների այսօրվա համատեղ նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նախարարի խոսքով, 2019 թվականին վերոհիշյալ նախարարությանը հատկացվել էր 444.5 մլրդ դրամ՝ 59 մլրդ դրամով պակաս: Ջանջուղազյանը շեշտեց, որ 2021 թվականի բյուջեում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորման համար 13 տոկոսով ավելի է նախատեսված, քան 2019 թվականին:
Ֆինանսների նախարարը ներկայացրեց նաև Առողջապահության նախարարության կողմից իրականացվող ծրագրերի համար 2021 թ-ի բյուջեի նախագծում նախատեսված հատկացումը, որը կազմում է 112,6 մլրդ դրամ: Ըստ նախարարի, այն 25 տոկոսով ավելի է 2019 թվականի բյուջեի հատկացումից, որը կազմել էր 89.6 մլրդ դրամ, և հաջորդ տարի հավելյալ կտրամադրվի 22 մլրդ դրամ:
«Հարկաբյուջետային քաղաքականությունը այս տարի կլինի ընդլայնող և հաջորդ տարիների ընթացքում մենք կունենանք համեմատաբար մեղմ քաղաքականություն՝ այն տրամաբանությամբ, որ կարողանանք բոլոր ցուցանիշները պահել կառավարելի վիճակում, միևնուն ժամանակ չխոչընդոտելով տնտեսական աճի պոտենցիալի բարձրացմանը և տնտեսության վերականգնման մեկնարկին»,- հայտարարեց ֆինանսների նախարարը՝ ներկայացնելով բյուջետային հատկացումների տրամաբանությունը:
Ըստ Ատոմ Ջանջուղազյանի, ընթացիկ ծախսերի համար որդեգրած է սահուն հենքով բյուջետային սկզբունքը, որի տրամաբանությունը կայանում է նրանում, որ նոր նախաձեռնությունները հետաձգվում են՝ գիտակցելով, որ բավականին անելիքներ կան սոցիալական ոլորտում:
Հարակից հրապարակումներ`
- 2021 թվականին 24.6 միլիոն կհատկացվի այլընտրանքային ծառայության ծրագրի համար
- 2021թ-ի բյուջեով մարզերին կհատկացվի 65 մլրդ դրամի դոտացիա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան