Հայաստանը կորոնավիրուսի 50 հազար հակագենային նոր թեստ կստանա
«Հայաստանը 50 հազար հակագենային նոր թեստ կստանա, որոնք ՊՇՌ թեստերից ավելի արագ են հայտնաբերում մարդու օրգանիզմում առկա կորոնավիրուսը»,- այսօր խորհրդարանում 2021 թվականի պետական բյուջեի քննարկման ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարը հայտնեց, որ այդ թեստերն ավելի արագ են հայտնաբերում վիրուսը և, հավանաբար, կբերեն շուկայի կառուցվածքի փոփոխության, և մարդիկ ու բժշկական կազմակերպությունները կսկսեն դրանք օգտագործել.
«Աշխարհում այդ միտումը կա, և մենք 50 հազար նման թեստ ենք ստանալու շուտով: Այդ ստացված թեստերն արվելու են անվճար»։
Արսեն Թորոսյանը հայtնեց, որ այս թեստերը նույնպես իրականացվելու են քթըմպանից քսուք վերցնելով, և միանգամից որոշվում է վիրուսի առկայությունը, այլ ոչ թե վիրուսի նկատմամբ առաջացած հակամարմինների առկայությունն արյան մեջ։
«Մենք, այս տարվա պետական բյուջեում փոփոխություններ մտցնելով, իրականացրել ենք 890 մլն դրամի չափով կանխավճար՝ COVID-19-ի վակցինայի համար։ Այս տարբերակով մենք հնարավորություն ենք ունենալու ստանալ այն վակցինաներից մեկը, որը կհաստատվի համաշխարհային առողջապահական կազմակերպությունների կողմից։ Այս գումարը ընդհանուր վճարի մոտավորապես 30%-ն է։ Այսինքն՝ մենք մյուս տարի ստիպված ենք լինելու ավելացնել գումարի մնացյալ հատվածը։ Ձեռք բերված վակցինան բավականացնելու է մեր բնակչության 10%-ին իմունիզացնելուն»,- ասաց նախարարը։
Արսեն Թորոսյանը նշեց, թե ինչու են որոշել բնակչության 10%-ի համար ձեռք բերել վակցինա։
«Նախ, որ հնարավորություն ունենանք ուղղակի բիլատերալ բանակցությունների միջոցով ավելի մատչելի վակցինաներ ձեռք բերել, և երկրորդ, մտավախություն ունենք, որ ավելի շատ ձեռքբերումները հնարավոր է չսպառվեն։ Այսինքն՝ մոտավորապես 300 հազար վակցինա ձեռք կբերենք, և քանի որ դրանք կրկնակի դոզայով են լինելու, ստացվում է, որ 600 հազար միավոր վակցինա կունենանք»,- ընդգծեց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Մեր խնդիրը ոչ թե շնչառական սարքի, այլ թթվածնի դեֆիցիտն է. Արսեն Թորոսյան
- 09.11.2020. Կորոնավիրուսի 1042 նոր դեպք է գրանցվել, 23 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան