Ջավախքցի բժիշկ Արմեն Բդոյանը պարգևատրվել է «Տիգրան Մեծ» շքանշանով
Բժիշկ Արմեն Բդոյանը ծնունդով Նինոծմինդայից է: Ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որտեղ և աշխատում է: Արցախյան պատերազմի սկսվելուց հետո նա մեկնել է Արցախ իր բժշկական պարտքը կատարելու: Բժիշկը պարգևատրվել է «Տիգրան Մեծ» շքանշանով։ Այս մասն գրում է «Ջավախք մեդիան»։
2002 թ. ընդունված օրենքի համաձայն «Տիգրան Մեծ» շքանշանով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության պետական գործիչները, զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողները։ 2006 թ. մայիսի 2-ին օրենքում կատարվել է լրացում, ըստ որի շքանշանով կարող են պարգևատրվել նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում զոհվել է ջավախքցի ավագ լեյտենանտ Սամվել Հովհաննիսյանը
- Եվս մի ջավախքցի կյանքը զոհել է հանուն Արցախի
- Ջավախքցի Ռուսլան Հակոբյանը զոհվել է Արցախում
- Ծնունդով ջավախքցիները կրկին մեկնում են ռազմաճակատ
- Ջավախքցի Հայաստանի ազգային հերոսը
- Արցախում՝ արմատներով ջավախքցի զոհերը
- Արցախ է մեկնում հինգերորդ բժիշկը Ջավախքից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան