Bild-ի խմբագիր. Շատ թղթակիցներ կան, որոնք կարող են ապացուցել՝ Ալիևը ստում է
Արցախում ընթացող պատերազմական գործողությունները լուսաբանող Bild գերմանական պարբերականի գլխավոր խմբագիր Փոլ Ռոնժեյմերը թվիթերյան գրառմամբ արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ BBC-ին տված հարցազրույցում հնչեցրած հայտարարություններին։
«Միայն BBC-ին չէ, որ գիտե՝ նախագահը կրկին ու կրկին ստեր է ասում։ Մենք այնտեղ ենք գտնվել երկու շաբաթ, տեսել ենք, թե ինչպես են ամեն օր ու գիշեր հրատակոծվում քաղաքացիական շրջանները։
@azpresiden, շատ թղթակիցներ կան, որոնք կարող են ապացուցել՝ Դուք ստում եք»,-թվիթերի իր միկրոբլոգում արձագանքելով Ալիևից հարցազրույց վերցրած BBC-ի թղթակցի գրառմանը՝ գրել է Bild-ի խմբագիրը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել BBC-ին ու, մեղմ ասած, անհարմար վիճակում հայտնվել, լրատվականին մեղադրել «Fake News» (կեղծ տեղեկատվություն) տարածելու մեջ։
BBC-ի հաղորդավար Օրլա Գերինը նշում է, որ BBC-ի լրագրողները, որ հոկտեմբերի 1-ից 3-ը եղել են Ստեփանակերտում, հայտնել են, որ քաղաքը ենթարկվել է ռմբակոծության՝ ներառյալ շտապօգնության ծառայության տարածքը, ավերվել է բազմահարկ բնակելի շենքը, երբ մարդիկ փորձել են փախչել, երկնքում եղել է անօդաչու թռչող սարք, կարճ ժամանակ անց կրկին հրաձգություններ, ինչը բնութագրվել է որպես հրաձգություն՝ առանց ռազմական թիրախների։
«Այս ամենն ուղղակի տեղեկություններ չեն։ Այս ամենը տեսել և նկարահանել են BBC-ի լրագրողները»,- ասում է հարցազրույցավարը։
Այս ամենին ի պատասխան Ալիևը կասկածի տակ է դնում այս վկայությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան