Թուրքիայի ֆինանսների նախարարը հրաժարական է տվել
Թուրքիայի ֆինանսների նախարար և գանձապետ Բերաթ Ալբայրաքը կիրակի հայտարարել է, որ հեռանում է զբաղեցրած պաշտոնից առողջական վիճակի պատճառով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Որոշում եմ կայացրել հինգ տարվա աշխատանքից հետո չշարունակել գործունեությունը նախարարի պաշտոնում՝ պայմանավորված առողջության հետ կապված պատճառներով»,- այս մասին պաշտոնյան գրել է սոցցանցում:
Ալբայրաքը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է: 2015-2018 թվականներին նա զբաղեցրել է բնական ռեսուրսների և էներգետիկայի նախարարի պաշտոնը, իսկ 2018-ին գլխավորել է ֆինանսների նախարարությունն ու գանձապետարանը: