Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 927 նոր դեպք
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 24 պացիենտ: Այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավար, Ալեքսանդրե Խոջեվանիշվիլին հայտարարել է կառավարության գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ, գրում է վրացական Առաջին ալիքը։
Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը կազմում է 499:
Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 927 նոր դեպք: Ապաքինվել է 2 470 պացիենտ:
Վրաստանում ընդհանուր առմամբ արձանագրվված է վարակման 60 680 դեպք, այստեղից ապաքինվել է 45 042 մարդ, մահացել 499-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին