Հեռահար հրթիռներով 10-ից ավելի անգամ հրթիռակոծվել է Ստեփանակերտը. ԱԻՊԾ
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, Ստեփանակերտը։
Հատկապես ցերեկվա ժամերին հեռահար հրթիռներով 10-ից ավելի անգամ հրթիռակոծվել է քաղաքը։
Թիրախակետում, ինչպես միշտ, քաղաքացիական ենթակառուցվածքներն են, մայրաքաղաքի կոմունիկացիոն համակարգերն ու բազմաբնակարան շենքերը, բնակելի թաղամասերը, անգամ`Ս.Շահումյանի անվան շրջանաձև զբոսայգին։
Քաղաքում ավերածությունները շատ են։ Տուժածներ չկան։
Նշենք, որ հրթիռակոծված թաղամասերում ռազմական որևէ օբյեկտ չկա»։
Հարակից հրապարակումներ`
- Թշնամու թիրախակետում են Ստեփանակերտի բազմաբնակարան շենքերը, բնակելի թաղամասերը. Արցախի ԱԻՊԾ
- Թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ. ԱԻՊԾ
- Ստեփանակերտից հյուսիս-արևմուտք խոցվել է հակառակորդի երկու ԱԹՍ. ՊՆ խոսնակ
- Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը. ԱՀ ԱԻՊԾ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին