Հայկական կողմը կօգնի Ռուսաստանին՝ պարզելու Ми-24-ի ընկնելու հանգամանքները
Հայկական կողմը կօգնի Ռուսաստանին պարզելու Ми-24 ուղղաթիռի ընկնելու հանգամանքները։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Աղբյուրը, վկայակոչելով ՌԴ ՊՆ հայտարարությունը, հիշեցնում է, որ ռուսական ուղղաթիռը խոցվել է Հայաստանի օդային տարածքում՝ մարտական գործողությունների գոտուց դուրս։
«Հայաստանը ռուսական կողմին կցուցաբերի փորձագիտական ու տեղեկատվական աջակցություն՝ տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար»,-ասել է ՀՀ ՊՆ խոսնակը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել էր՝ ուղղաթիռը խոցվել է դյուրակիր զենիթահրթիռային համակարգից։ Այն ընկել է լեռնային տարածքում, անձնակազմի երկու անդամ զոհվել է, երրորդը վնասվածքներով տեղափոխվել է աէրոդրոմ:
«Գյումրիում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը հետաքննում է, թե ով է խփել ռուսական Ми-24 ուղղաթիռը»,-ասված էր գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱԻ նախարարության տվյալներով, ռուսական Մի-24 ուղղաթիռն ընկել է Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ի աջակողմյան դաշտամիջյան հատվածում և բռնկվել։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ՊՆ․Հայաստանում ռուսական ուղղաթիռը խոցվել է զենիթահրթիռային համակարգից
- Արարատի մարզում ընկած ուղղաթիռի հետևանքով նախնական տվյալներով կա երկու զոհ
- Արարատի մարզում ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան