Պուտինը չի շնորհավորի Բայդենին՝ մինչև չլինեն պաշտոնական արդյունքները
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե ինչու Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին գրում է Gazeta-ն։
Պեսկովի խոսքով, Կրեմլը ճիշտ է համարում սպասել Միացյալ Նահանգների նոր նախագահի ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփմանը:
Հարցին, թե ինչու նախորդ անգամ Պուտինը շնորհավորեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հաղթանակի առթիվ պաշտոնական հայտարարությունից առաջ, Պեսկովը պատասխանել է, որ այս անգամ իրավիճակն այլ է:
«Առջևում կան որոշակի իրավական ընթացակարգեր, որոնք հայտարարեց գործող նախագահը: Սա է, որ իրավիճակը տարբեր է դարձնում», - ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում անցկացվեցին նախագահական ընտրություններ, թեկնածուներն էին գործող նախագահ Դոնալդ Թրամփն ու դեմոկրատ Ջո Բայդենը։
Նոյեմբերի 7-ին ամերիկյան առաջատար լրատվամիջոցները՝ ABC News, FOX News, CNN, AP և NBC, հայտարարեցին ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակի մասին՝ ելնելով նահանգներում քվեարկության արդյունքների ամփոփումից։ Արդյունքները դեռ պաշտոնապես չեն հայտարարվել:
Նշենք, որ Բայդենին շնորհավորել է բազմաթիվ երկրների առաջնորդներ, Ֆրանսիա, Գերմանիա, Բրիտանիա, Հունաստան, Իսրայել և այլն։ Բայդենին շնորհավորել են նաև ՀՀ նախագահն ու վարչապետը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա