Սարումյան. Հնարավոր է մի դիվերսիոն խմբի հաջողվի ներթափանցել որևէ բնակավայր, մեկ-երկու րոպեով դրոշակ բարձրացնել, բայց գլխովին ոչնչացվելու գնով
«Երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դնում է խորհրդանշական խնդիր և դա կատարելու համար պատրաստ է հաշվի չնստել որևէ կորստի ու գնի հետ»,- Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում ասաց Արցախի Պաշտպանության բանակի ներկայացուցիչ, գնդապետ Սուրեն Սարումյանը՝ պատասխանելով Շուշիում ադրբեջանական դրոշ բարձրացնելու տեսանյութի իսկության մասին հարցին։
Նա վստահեցրեց՝ ցանկացած պատերազմում, պարագայում հնարավոր է մի դիվերսիոն-հետախուզական խմբի հաջողվի ներթափանցել որևէ բնակավայր և մեկ-երկու րոպեով դրոշակ բարձրացնել, բայց գլխովին ոչնչացվելու գնով։
«Եթե դրոշ բարձրացնելու գինն այդ ստորաբաժանումների գլխովին ոչնչացնում է, մենք պատրաստ ենք այդկերպ արձագանքել դրոշակ բարձրացնելու բոլոր փորձերին»,- մշեց ՊԲ ներկայացուցիչը։
Հարցին՝ երեկ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր՝ ենթադրում է Շուշիի համար մարտերն այսօր կավարտվեն, ըստ ձեզ, երեկ նման հայտարարություն անելու հիքմեր կայի՞ն, ՊԲ ներկայացուցիչը պատասխանեց. «Մարտական գործողությունների ելքի կանխատեսելիս հիմնվում են որոշակի տվյալների վրա, սակայն ժամանակակից համազորային մարտը դինամիկ գործընթաց է, ենթադրում է իրավիճակային բազմաթիվ փոփոխություններ, որոնք ոչ միշտ են կանխատեսման ենթակա»։
Հարակից հրապարակումներ`
- Շուշին եղել և կլինի հայկական․բեկում մտցնելու ժամանակն է․ԱՀ ԱԳ նախարար
- Շուշիի համար մարտերը շարունակվում են․ Փաշինյան
- Արցախի նախագահի խոսնակ. Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից
- ՊՆ ներկայացուցիչ. Շուշիի մերձակայքում ՊԲ ստորաբաժանումները հակառակորդին զրկում են նախաձեռնողականությունից
- Շուշի-Քարին տակ հատվածում թշնամին, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է. ՊԲ
- Արայիկ Հարությունյան. Մայրաքաղաքի վրա Շուշիից թշնամու հրոսակախմբեր են գրոհում
- Վստահ եմ՝ մեր զորքը փառքով է ավարտելու Շուշիի ճակատամարտը. Արծրուն Հովհաննիսյան
- Ինձ թվում է՝ վաղը կավարտի Շուշիի համար ճակատամարտը. Արծրուն Հովհաննիսյան