Արարատի մարզում ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել
Նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Նշենք, որ «Sputnik» Արմենիային այսօր ռուսական ուժային կառույցների աղբյուրն ասել էր, որ Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվել։
«Ենթադրաբար Նախիջևանի ուղղությամբ խոցվել է ռուսական ուղղաթիռ: Այն ընկել է Հայաստանի տարածքում», - ասել էրաղբյուրը:
Ներկայումս մանրամասները պարզվում են:
Նշենք, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի մաս է կազմում:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան