Ադրբեջանն ընդունել է, որ ինքն է հարվածել ռուսական ուղղաթիռին
Ադրբեջանն ընդունել է, որ ինքն է պատահաբար հարվածել ռուսական МИ-24 ուղղաթիռին։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ադրբեջանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ուղղաթիռը թռիչք է կատարել հայ-ադրբեջանական սահմանին մոտ, երբ ԼՂ հակամարտության գոտում շարունակվում են ակտիվ մարտական բախումները, թռիչքն իրականացվել է մութ ժամանակ, քիչ բարձրությամբ, ՀՕՊ ռադարների հայտնաբերման գոտուց դուրս, ՌԴ ՊՆ ուղղաթիռներ նախկինում այդ շրջանում չեն նկատվել։
«Այս գործոնների համատեքստում ու տարածաշրջանում լարված իրադրության լույսի ներքո, հերթապահ մարտական հաշվարկները որոշում են կայացրել կրակ բացել։ Ադրբեջանական կողմը ներողություն է խնդրում ռուսական կողմից ողբերգական միջադեպի կապակցությամբ, որը պատահական բնույթ է ունեցել և ուղղված չէ ռուսական կողմի դեմ։ Ադրբեջանական կողմն անկեղծ ցավակցություն է հայտնում անձնակազմի զոհված անդամների ընտանիքներին, տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Ադրբեջանական կողմը հայտարարում է համապատասխան փոխհատուցման պատրաստակամության մասին»,-ասված է Ադրբեջանի ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ռուսական Մի-24 ուղղաթիռն ընկել է Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ի աջակողմյան դաշտամիջյան հատվածում և բռնկվել։ Կա երկու զոհ, մեկ վիրավոր։
Հարակից հրապարակումներ`
- Հայկական կողմը կօգնի Ռուսաստանին՝ պարզելու Ми-24-ի ընկնելու հանգամանքները
- ՌԴ ՊՆ․Հայաստանում ռուսական ուղղաթիռը խոցվել է զենիթահրթիռային համակարգից
- Արարատի մարզում ընկած ուղղաթիռի հետևանքով նախնական տվյալներով կա երկու զոհ
- Արարատի մարզում ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան