Էրդողանը Պուտինին առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ Ղարաբաղի հարցով
Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցների ընթացքում առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար։ Այս մասին գրում է Ria-ն՝ հղում անելով CNN Turk հեռուստաալիքի դիվանագիտական աղբյուրին:
Նշվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները շաբաթ օրը հեռախոսով քննարկել են իրավիճակը Ղարաբաղում: Ինչպես հաղորդել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, նրանք հաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ համագործակցել տարածաշրջանում հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու համար:
«Հեռուստաալիքի համաձայն՝ Պուտինը ողջունել է Թուրքիայի ղեկավարի առաջարկը. առաջիկա օրերին ղարաբաղյան ճգնաժամի շուրջ բանակցությունները կարող են վերածվել երկկողմ ձևաչափի, որը կգործի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներից դուրս: Նշվում է, որ նոր խումբը կաշխատի հրադադարի ռեժիմից հետո ժամանակահատվածում միջոցառումների մշակման և քաղաքական կարգավորման գործընթացն իրականացնելու համար: Հաղորդվում է, որ Էրդողանի ու Պուտինի բանակցություններից հետո երկու երկրների արտգործնախարարները նույնպես հեռախոսային բանակցություններ են վարել»,-գրում է Ria-ն:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը Էրդողանին ներկայացրել է ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով կողմերի հետ հեռախոսային շփումների մասին
- Պուտինն ու Մակրոնը մտահոգություն են հայտնել ԼՂ հակամարտության գոտում ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավման վերաբերյալ
- Պուտինն անվտանգության խորհրդում քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
- ԼՂ հարցով Չավուշօղլուն բանակցություններ է վարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան