Լևոն Արոնյանը «Մատ տեռորին» միջոցառման արդյունքում մոտ 1.4 մլն դրամ է փոխանցել հիմնադրամին
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Հայկակ Արշամյանը գրում է.
«Տաղանդավոր գրոսմայստեր և աշխարհի գավաթակիր, մեր պարծանք Լևոն Արոնյանն ընկերուհու՝ Անիի հետ այսօր այցելեց Հիմնադրամ և իր ընկերների հետ համատեղ ս․թ․ նոյեմբերի 8-ին կազմակերպած «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառման ընթացքում հանգանակած 1 358 000 դրամը փոխանցեց Հիմնադրամի համազգային դրամահավաքին։ Հավելեմ, որ Լևոնն ու ընկերները շարունակում են հանգանակությունը։
Շնորհակալ ենք շարունակական աջակցության համար»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները