Իրանի ԱԳՆ. Շատ շուտով Պոմպեոն կհայտնվի պատմության աղբանոցում
Ի պատասխան ԱՄՆ պետքարտուղարի հերթական կոպիտ թվիթին, Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Մայք Պոմպեոն շուտով կհայտնվի պատմության աղբանոցում, մինչդեռ Իրանի հպարտ ազգը կշարունակի մնալ կանգուն»: Այս մասին գրում է Pars Today-ը։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կիրակի օրը թվիթերում արած գրառման մեջ կրկնելով իր հակաիրանական հայտարարությունները, քննադատել էր Իսլամական Հանրապետությունում ընտրությունների անցկացման կարգը:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն թվիթերում գրել է. «Միանգամայն հասկանալի է, որ Պոմպեոն զայրացած է, քանի որ երկուսուկես տարի հետո, խայտառակ պարտությամբ, ստիպված է հեռանալ պետքարտուղարությունից»:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է, որ առավելագույն ճնշման քաղաքականությունը և այն մշակած օրինախախտ շառլատանները ձախողվեցին: