Կասեցված հաղորդումը չի լինի այն հեռուստաընկերության եթերում, որը հեռարձակում էր. Տիգրան Հակոբյան
«Օգոստոսին ուժի մեջ մտած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը, որը բավականին ավելացնում է մեր հանձնաժողովի գործառույթները և՛ մշտադիտարկման առումով, և՛ մեդիայի աշխատանքի իրավական վերահսկողության, և՛ շեշտակի ավելացնում է այն մեդիաների քանակը, որոնք կարգավորվում են հանձնաժողովի կողմից»,-ԱԺ-ում 2021 թ. բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին նախագահ Տիգրան Հակոբյանը՝ հիմնավորելով հանձնաժողովում 4 նոր հաստիքների ավելացումը:
Նրա խոսքով հաստիքներից երկուսը կլինեն վերլուծական բաժնի աշխատակիցներ:
Ըստ Տիգրան Հակոբյանի, մի քանի օրենքների դրույթներ են ընդունվել, որոնք, բացի ավելի մեծ ծավալ ունեցող ներկայումս էլ առկա գործառույթներից, ավելացնում են նորերը, որոնք նախկինում չկային:
ՀՌՀ նախագահը հայտնեց, որ իրենք վերջին մեկ ամսվա ընթացքում անցկացնում են ուժեղացված մշտադիտարկում, և այնպիսի սխալներ, որոնց համար կարող էին վարույթ բացել կամ կասեցնել, չեն եղել:
Անդրադառնալով մեկ հաղորդման կասեցման փաստի մասին պատգամավորի հնչեցրած հացին՝ Տիգրան Հակոբյանը հայտնեց. «Ամսի 10-ին նշված հաղորդման հեռարձակման կասեցման ժամկետն ավարտվում է: Ամեն դեպքում հաղորդումը չի լինի այն հեռուստաընկերության եթերում, որը հեռարձակում էր, որովհետև փաստաթղթեր ստացանք, որ այդ հեռուստաընկերության ղեկավարի հետ պայմանագիրը խզվել է, և մենք այդ հաղորդումը չենք ունենա»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին