ՀԱՊԿ-ը լուրջ մտահոգություն է հայտնել ռուսական ուղղաթիռին հարվածելու կապակցությամբ
ՀԱՊԿ-ը լուրջ մտահոգություն է հայտնում Հայաստանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի՝ կապակցությամբ, որի հետևանքով խփվել է ռուսական ուղղաթիռ։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Քիչ առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը տարածեց հայտարարություն, որ ադրբեջանական զինված ուժերն են սխալմամբ հարվածել Հայաստանի օդային տարածքում գտնվող МИ-24 ուղղաթիռին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել էր՝ ուղղաթիռը խոցվել է դյուրակիր զենիթահրթիռային համակարգից։ Այն ընկել է լեռնային տարածքում, անձնակազմի երկու անդամ զոհվել է, երրորդը վնասվածքներով տեղափոխվել է աէրոդրոմ:
«Գյումրիում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը հետաքննում է, թե ով է խփել ռուսական Ми-24 ուղղաթիռը»,-ասված էր գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱԻ նախարարության տվյալներով, ռուսական Մի-24 ուղղաթիռն ընկել է Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ի աջակողմյան դաշտամիջյան հատվածում և բռնկվել։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանն ընդունել է, որ ինքն է հարվածել ռուսական ուղղաթիռին
- Հայկական կողմը կօգնի Ռուսաստանին՝ պարզելու Ми-24-ի ընկնելու հանգամանքները
- ՌԴ ՊՆ․Հայաստանում ռուսական ուղղաթիռը խոցվել է զենիթահրթիռային համակարգից
- Արարատի մարզում ընկած ուղղաթիռի հետևանքով նախնական տվյալներով կա երկու զոհ
- Արարատի մարզում ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան