«Հայրենիք». Ովքեր պատերազմական այս իրավիճակում իշխանության թելադրանքով վարկաբեկում են ռազմական և քաղաքական գործիչներին, կանգնելու են դատաստանի առջև
«Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի մարտակոչով ձևավորված «Հայրենիք» զորախումբը հաջողությամբ կատարելով իր առջև դրված մարտական բոլոր առաջադրանքները՝ Արցախից վերադարձել է մայր Հայաստան։
Կուսակցության ֆեյսբուքյան էջում տարածած հաղորդագրության համաձայն, «Հայրենիք» զորախումբը գործել է Արցախի պաշտպանության բանակի անմիջական ենթակայության ներքո, իսկ գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը ՊԲ բարձրագույն հրամանատարության հետ միասին համակարգել է զորախմբի օպերատիվ-մարտավարական գործողությունների ողջ ընթացքը՝ անմիջականորեն ներգրավված լինելով մարտական առաջադրանքների կատարմանը։
«Շարունակելով անմնացորդ ծառայությունը Հայրենիքին և Արցախի պաշտպանության սուրբ գործին՝ պաշտոնապես հայտարարում ենք, որ «Հայրենիք» կուսակցության բոլոր քայլերը բացառապես միտված են Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդմանը, իսկ ովքեր պատերազմական այս իրավիճակում իշխանության թելադրանքով շարունակում են վարկաբեկել ռազմական և քաղաքական գործիչներին` կանգնելու են ազգի և հայրենիքի դատաստանի առջև»,-ասված է տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- «Հայրենիք» զորախումբ. զինվորագրումը շարունակվում է
- Վարդան Ոսկանյան. «Հայրենիք» զորախմբի ոչնչացման մասին ադրբեջանական լուրերը կեղծիք են
- «Հայրենիք» զորախմբի մարտիկներից մի քանիսը ստացել են հրազենային և բեկորային վնասվածքներ
- «Հրապարակ». «Հայրենիքի» ջոկատը Արցախում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան