Տնտեսություն 13:46 09/11/2020 Հայաստան

Թուրքիան խոցելի է, բայց չպետք է ակնկալել, որ տնտեսությունը մի օրում կփլուզվի. տնտեսագետ

«Թուրքական ազգային արժույթը վերջին մի քանի ամսում անդադար նվազում է։ Վերջին 2-3 օրում կայունացել է,  այս պահի դրությամբ 1 դոլարի դիմաց 8,3 է»,- ասուլիսում ասաց քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։

Նրա խոսքով, 2018 թ. ամռանը Թուրքիայում տնտեսական ճգնաժամի ընթացքում լիրայի արժեզրկման արագությունն էլ ավելի մեծ էր, դրանից հետո մի փոքր վերականգնվել էր, իսկ այս վերջին մի քանի ամսում նորից բավականին արագ նվազում է։

Տնտեսագետն ասաց, որ արևմտյան տնտեսագետների կարծիքով, արժույթի նվազման վրա ազդում են քաղաքական գործոնները, Թուրքիայի արտաքին ակտիվությունը, նաև Արցախյան պատերազմը, հիշեցրեց նաև Սաուդյան Արաբիայի էմբարգոն թուրքական ապրանքների, ծառայությունների վրա։

Հ. Միքայելյանի խոսքով, այդ ամենի հետևանքով թուրքական լիրան դարձել է շատ խոցելի։
Ըստ նրա, լիրայի արժեզրկման պատճառներից է նաև այն, որ կորոնավիրուսի տարածումից հետո վատթարացել է Թուրքիայի արտաքին հաշվեկշիռը, ներմուծում-արտահանում սալդոն, ազդեցություն ունի նաև տուրիզմի բացակայությունը։

«Իհարկե, Թուրքիայում փորձել են հնարավորինս բացել տուրիզմը, բայց պետք է նշել, որ Թուրքիայի կառավարությունն ակնհայտորեն կեղծում է կորոնավիրուսի վիճակագրությունը, տասնյակ անգամ քիչ թվեր է ներկայացնում»,- ասաց տնտեսագետը։

Նա նշեց, հստակ տեղեկատվություն ունեն, որ ՌԴ կորոնավիրուսի երկրորդ ալիքը ներմուծվել է հենց Թուրքիայից, ենթադրում են նաև նույնը Վրաստանի դեպքում, քանի որ հուլիս-օգոստոսին Վրաստանում օտարերկրացի տուրիստների զգալի մասը հենց Թուրքիայի քաղաքացիներն էին։

Այս ամենի հետևանքով, ըստ նրա, Թուրքիայում գրանցվել է գնաճ։

«Իմ իմանալով՝ Թուրքիայում բավականին բարձր են բացասական սպասումները, այդ ամենից, իհարկե, տնտեսություններ են տուժում։ Կան պետական կապիտալով աշխատող թուրքական բազմաթիվ ընկերություններ, որոնք իրականացում են մեծ նախագծեր, ունեն պարտքեր, որոնք դոլարով են, իսկ երաշխավորը թուրքական պետությունն է։ Իհարկե, սա դարձնում է իրենց պարտքերն ավելի թանկ»,- ասաց տնտեսագետը։

Հ. Միքայելյանն ընդգծեց՝ Թուրքիան խոցելի է, բայց չպետք է ակնկալել, որ  Թուրքիայի տնտեսությունը մի օրում կփլուզվի. «Սա գոնե միջնաժամկետ գործընթաց է, բայց, այնուամենայնիվ, Թուրքիայի համար վտանգավոր։ Միջնաժամկետ ասելով 1-2 տարի ընդհանուր առմամբ կարող է տևել»։

Տնտեսագետն ասաց, որ Թուրքիայի տնտեսությունը շատ է հիմնված մշակված ապրանքների և բարձր ավելացված արժեքներով ապրանքների ծառայությունների արտահանման վրա, այդ թվում՝ տուրիզմի, այդպես Թուրքիայի համար շատ ավելի բարդ կլինի դիմադրել պատժամիջոցներին, եթե իսկապես դրանք խիստ կլինեն։

«Իհարկե, իր մասշտաբով շատ մեծ դեր չի խաղա Հայաստանի դրած էմբագրոն թուրքական ապրանքների վրա, բայց իր դերը, ազդեցությունը կունենա։ Կարևորում եմ դա նաև քաղաքական  տեսանկյունից, որովհետև մեր դեմ պատժամիջոցները կիրառվում են 1992 թվականից սկսած»,- ասաց տնտեսագետը։

Նա շեշտեց, որ Թուրքիան դառնում է իր սեփական չափից ավելի ամբիցիաների զոհ, երկարատև ներդրումները վտանգվում են։

«Քանի որ հիմա ավելի շատ է քննարկվում պատժամիջոցների հարցը, գիտեն, որ Թուրքիան խոցելի է,  Թուրքիան կփորձի կոմպենսացնել դա իսլամական երկրներից ներդրումներով, որոնց հետ դեռ լավ հարաբերությունների մեջ է, Մեծ Բրիտանիայի հետ հարաբերություններով, գուցե իր սեփական ակտիվությամբ Լիբիայում, Սիրիայում, Իրաքում։ Թուրքիան փորձում է քաղաքական միջոցներով քաղաքական, տնտեսական խնդիրներին պատասխանել»,- ասաց Հ. Միքայելյանը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:50
Սխալվել եք և, ինչպես միշտ, ամոթալի վիճակում եք հայտնվելու. Մարուքյանը՝ ընդդիմությանը
«ԱԺ ընդդիմությունը հիմա էլ գնացել է ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը քննող դատարանի մոտ և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
22:28
Տարբերակված մոտեցումն ակնհայտ է և բաղկացած է երկու բառից՝ Ջալալ Հարությունյան. Իրավապաշտպան
«Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ»,-գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝...
Աղբյուր` Panorama.am
21:03
Կրակոցներ Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում
Հունվարի 2-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
20:51
Փաշինյանը խելագարի պես վազում է «գրանդիոզ» նոր ծրագրերի հետևից. Սուրենյանց
«Ինչպե՞ս պայքարել Փաշինյանի դեմ»,-հարց է հնչեցնում քաղաքագետ Սուրեն Սուրենյացն ու մանրամասնում. «Նիկոլ Փաշինյանն իր...
Աղբյուր` Panorama.am
20:36
Հայաստանը Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է
Հայաստանը Ռուսաստանի առևտրային խոշոր գործընկերների թոփ տասնյակում է։ Այս մասին գրում է РБК-ն՝ վկայակոչեով Ռուսաստանի դաշնային մաքսային...
Աղբյուր` Panorama.am
19:51
Տիրան Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն ընդհանրապես չպետք է ներկայացվեր. Փաստաբան
Քրեական վարույթը վերաբերում է 44-օրյա պատերազմի ժամանակ Տիրան Խաչատրյանի գործունեությանը։ Դատարանի բակում րագրողների հետ զրույցում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
19:27
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խումբը հանդես է եկել շտապ հայտարարությամբ
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի անդամներ Միքայել Համբարձումյանը, Աշոտ Սիմոնյանը հանդես են եկել շտապ հայտարարությամբ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
19:12
Գորիս ԲԿ-ում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները
Գորիսի ԲԿ֊ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմուքում լույս աշխարհ է եկել այս տարվա առաջին բալիկը` Մայքլը։ Զախարյանների ընտանիքի  5֊րդ...
Աղբյուր` Panorama.am
19:06
Արման Ծառուկյանը Մախաչովի հետ ռևանշ մենամարտից առաջ արտասովոր խոստում է տվել
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոնի կոչման հավակնորդ Արման Ծառուկյանը Թամբի Մասաևի և Ադամ Զուբայրաևի հետ հարցազրույցում պատմել է իր ծրագրերի...
Աղբյուր` Panorama.am
18:52
Գերեզմաններ պետք է գնալ հունվարի 7-ին
Հունվարի 6-ին Հայոց Եկեղեցին նշում է Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Շատերն անգիտությամբ երբեմն այն անվանում են «Փոքր Զատիկ»:...
Աղբյուր` Panorama.am
18:38
Քարսիթի պատճառով Սոչիում ընտանիքը հարձակվել է տաքսիստի վրա
Սոչիում երիտասարդ զույգը հարձակվել է տաքսիստի վրա, երբ վերջինը հրաժարվել է երեխային տեղափոխել առանց քարսիթի։ Տաքսու վարորդը երիտասարդ ծնողներին...
Աղբյուր` Panorama.am
18:15
Նորմալ իշխանություն լիներ, պատերազմը բացառված էր. Վարդան Օսկանյան
«Եթե նորմալ, դիվանագիտությունից հասկացող իշխանությաւն լիներ, պատերազմը բացառված էր»,-24news-ին տված հարցազրույցում նման համոզմունք է...
Աղբյուր` Panorama.am
18:01
Հրդեհ Վանաձոր քաղաքում
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hունվարի 4-ին, ժամը 13:42-ին  ահազանգ է ստացվել, որ Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
17:47
Սերտըդ թող ուրախ ինի․ Ամանորը մինչև 2020թ․-ը ու դրանից հետո
«Ամանորը ընտանիքին է» սկզբունքով են արցախցիները նշում Ամանորը։Արցախցի  Սրբուհի Վանյանի համար Ամանորի տոնը բաժանվել է մինչ 2020...
Աղբյուր` Panorama.am
17:39
Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը տեղի կունենա 19:00-ին
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը տեղի կունենա 19:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան (Մասիվի...
Աղբյուր` Panorama.am
17:20
2,5 մլրդ դրամի վճարման ժամանակաշրջանում ֆուտբոլի ֆեդերացիայի հովանավորն է դարձել ID բանկը. Պեդրո Զարուկյան
Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարուկյանը գրում է. «2022 թվականի դեկտեմբերին կառավարությունը ֆուտբոլի ֆեդերացիային 2,5 մլրդ դրամ է տվել՝...
Աղբյուր` Panorama.am
17:00
Բաքվում ավտոբուսի վթարի հետևանքով մեկ մարդ է մահացել
Այսօր առավոտյան Բաքվի Գարադաղի շրջանում Baku Bus մարդատար ավտոբուսը մխրճվել է կայանված Volvo մակնիշի ավտոմեքենայի մեջ։ Ինչպես հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
16:54
Չինաստանի շուկաներից մեկում 8 մարդ ողջ-ողջ այրվել է
Չինաստանի հյուսիսում Չժանցզյակու քաղաքի բանջարեղենի շուկայում բռնկված հրդեհի հետևանքով ութ մարդ ողջ-ողջ այրվել է։  «Շաբաթ օրը...
Աղբյուր` Panorama.am
16:35
Ինչպես է մեքենան կոտրում պարիսպն ու հայտնվում Մոսկվա գետի մեջ
Մոսկվայում փողոցի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մարդատար մեքենա հարվածում առափնյա պարիսպներին, կոտրում դրանք ու հայտնվում Մոսկվա գետի մեջ։...
Աղբյուր` Panorama.am
16:18
Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական քաղաքական հաշվեհարդարի դրսևորումն է. Հայաքվե
«ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական...
Աղբյուր` Panorama.am
16:02
Մոլդովան կարող է արգելել FlyOne Armenia-ի գործունեությունը
Մոլդովայի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարությունը մինչև հունվարի 9-ը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որն առաջարկում...
Աղբյուր` Panorama.am
15:18
Տիրան Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, որն առնչվում է 44-օրյայի որոշ հանգամանքների. Պաշտպանական խումբ
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:...
Աղբյուր` Panorama.am
14:59
Այսօր Երկիրը կգտվի արևամերձ կետում
Այսօր` հունվարի 4-ին, Երկիրը գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է պերիհելիոն (հունարեն պերի` մոտ և հելիոս`...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ձերբակալվել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանը
Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին։ Այս մասին Արմենիա Սպուտինային հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Գլխավոր շտաբի պետի...
Աղբյուր` Panorama.am
14:40
116 տարեկանում մաhաgել է մոլորակի ամենատարեց մարդը
Դեկտեմբերի 29-ին 116 տարեկան հասակում մահացել է ճապոնուհի Տոմիկո Իտոկան, ով համարվում էր մոլորակի ամենատարեց մարդը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ակտիվիստները պահանջում են չեղարկել Լոլիտայի համերգը
«Ռուսական համայնքի» ակտիվիստները պահանջել են չեղարկել երգչուհի Լոլիտայի համերգը Իվանովոյի երաժշտական թատրոնում, որը պետք է կայանա...
Աղբյուր` Panorama.am
14:16
Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց աշխարհով
Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայաստանը՝ Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակում
Հայաստանը ընդգրկվել է է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը  РБК-ին հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am
13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}