Զոհված ռուս օդաչուները հետմահու կներկայացվեն ՀՀ պետական պարգևների
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է.
«ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ այսօր ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ և իր զորակցությունն է փոխանցում նրանց հարազատներին ու բարեկամներին:
Ռուս օդաչուները ցավալիորեն զոհվեցին Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման դաշնակցային պարտականությունները կատարելիս, ուստի ՌԴ պաշտպանության նախարարության համաձայնությամբ նրանք հետմահու կներկայացվեն Հայաստանի Հանրապետության պետական պարգևների»։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ը լուրջ մտահոգություն է հայտնել ռուսական ուղղաթիռին հարվածելու կապակցությամբ
- Ադրբեջանն ընդունել է, որ ինքն է հարվածել ռուսական ուղղաթիռին
- ՌԴ ՊՆ․Հայաստանում ռուսական ուղղաթիռը խոցվել է զենիթահրթիռային համակարգից
- Արարատի մարզում ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել