ՌԴ ՊՆ․Հայաստանում ռուսական ուղղաթիռը խոցվել է զենիթահրթիռային համակարգից
Ադրբեջանի կողմից Նախիջևանի հետ Հայաստանի սահմանին ռուսական ուղղաթիռի խոցման արդյունքում 2 օդաչու զոհվել է
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատեց, որ Հայաստանի տարածքում խոցվել է ռուսական Ми-24 ուղղաթիռ։ Այս մասին գրում է Tass-ը։
Ռուսաստանի ՊՆ-ից հայտնել են, որ ուղղաթիռը խոցվել է դյուրակիր զենիթահրթիռային համակարգից։
Ուղղաթիռն ընկել է լեռնային տարածքում, անձնակազմի երկու անդամ զոհվել է, երրորդը վնասվածքներով տեղափոխվել է աէրոդրոմ:
«Գյումրիում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը հետաքննում է, թե ով է խփել ռուսական Ми-24 ուղղաթիռը Հայաստանի վրայով»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Արարատի մարզում ընկած ուղղաթիռի հետևանքով նախնական տվյալներով կա երկու զոհ
- Արարատի մարզում ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան