Սենոր Հասրաթյան. Պարտադրված ենք նորից վերագտնել ինքներս մեզ
Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Երբ 1991թ. սեպտեմբերի 25-ին Շուշիից «Ալազան» տիպի հրտիռահրետանային կայանքից առաջին անգամ արկակոծվեց Ստեփանակերտը և այդուհետ, ոչ միայն բերդաքաղաքից, այլև ռազմահենակետերի վերածված ադրբեջանաբնակ գյուղերից պարբերաբար սկսեցին հրետակոծության տակ առնել մայրաքաղաքն ու շրջակա հայկական բնակավայրերը, սկզբնական շրջանում շատ քչերն էին հավատում, որ արցախահայությունը կդիմանա այդ մեծ արհավիրքին:
Բայց շնորհիվ մեր ժողովրդի դրսևորած ոգեղեն ու կամային բարձր որակների մենք ոչ միայն դիմացանք, այլև կարողացանք կերտել Քարին տակի հերոսամարտ, Շուշիի փառավոր հաղթանակ և, ճեղքելով շրջափակման օղակը՝ հասնել նշանակալի հաջողությունների:
Այսօր հակառակորդը փորձում է կրկին մեզ վերադարձնել հեռավոր 91-ի և 92-ի դաժան իրականություն:
Սակայն իրադարձությունների ընթացքը որքան էլ մեզ համար այս պահին անբարենպաստ, բայցևայնպես, մենք պարտադրված ենք նորից վերագտնել ինքներս մեզ և վճռականորեն գնալ առաջ:
Սա է փրկության միակ ճանապարհը և մենք ստիպված ենք նորից հաղթահարել այն ու հասնել մեր վերջնական հաղթանակին: Իսկ դա, անկասկած, հնարավոր է»։
Հարակից հրապարակումներ`
- Սենոր Հասրաթյան. Ամենահարմար պահը չէ հարթակ բերել թեմաներ, որոնց քննարկումը խանգարում է Հայրենիքի պաշտպանությանը
- Սենոր Հասրաթյան. Ալիևը պետք է գիտակցեր, որ Արցախի լեռները դիմակայելու և սեփական կամքը պարտադրելու շնորհով են օժտված
- Սենոր Հասրաթյան. Լիարժեք հրադադար հաստատելու և պատերազմը վերջնականապես ավարտելու համար կա մեկ իրական ճանապարհ
- Սենոր Հասրաթյան. Հարավային ուղղությամբ հակառակորդն անցել է պաշտպանության
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան