Վիտալի Բալասանյանը Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում ապրողներին կոչ է անում զինվել ու լինել խրամատներում
«Շուշի քաղաքն ամբողջությամբ ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ է»,-Slaq.am-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը՝ ավելացնելով, որ հայկական կողմը քաղաքից քիչ այն կողմ դիրքավորվել է։
Նրա խոսքով, հայկական զինված ուժերն անում են ամեն բան, որպեսզի նոր ճակատներ չբացվեն, չնայած ադրբեջանական ուժերը փորձում են նոր զարգացումների գնալ Աղդամի, Մարտունու, Հաթերքի, Մարտակերտի, Օմարի ու այլ ուղղություններով, բայց հայկական ուժերը կարողանում են այդ խմբավորումներին կամ զինված ուժերին հետ շպրտել։
Վ. Բալասանյանը կոչ է անում սադրանքների չտրվել, միաժամանակ պնդում՝ տրվող պաշտոնական տեղեկատվությունն իրականությանը մոտ չէ։
«Կոչ ենք անում երկրի իշխանությունները ժողովրդին մատուցեն իրականությանը, ավելի լավ է ասել դառը ճշմարտությունը, քան մանիպուլյացիաներ անել։ Եվ իմ կոչն է ՀՀ իշխանություններին չգնալ մանիպուլյացիաների, ժողովրդին ներկայացնել այն, ինչ կատարվում է։ Ես միաժամանակ ուզում եմ մեր ժողովրդին կոչ անել՝ համախմբել, որպեսզի հետ մղենք թշնամուն»,-ասաց նա։
Հայաստանի հատկապես սահմանամերձ բնակավայրերում ապրողներին Արցախի հերոսը կոչ է անում զինվել՝ ի զեն և լինել խրամատներում։
«Սա պատերազմ է, և Ադրբեջանի ու Թուրքիայի հավակնությունները շատ մեծ են։ Միաժամանակ ևս մեկ անգամ ուզում եմ ֆիքսել, որ Արցախի ու Հայաստանի ողջ ժոովուրդն իմանա, որ այո, Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու Արցախը ներքաշել է պատերազղմական իրավիճակի մեջ։ Դեռևս երկու, և ավելի տարիների ընթացքում իմ բոլոր հայտարարությունները, վերլուծությունները, հորդորները չհասկացան։ Իմ կոչն է Հայաստանի ու Արցախի քաղաքական ուժերին, րոպե առաջ ոտքի կանգնել, պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և օրենքի առաջ պատասխանատվության ենթարկել նրան։ Սա է իմ հորդորը, իմ կոչը, րոպե առաջ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, այլապես շատ ավելի վատ է լինելու։ Մեզ հարկավոր է այնպիսի առաջնորդ, որ կարողանա Ռուսաստանի Դաշնության հետ բոլոր հարցերը լուծել՝ թե ռազմական, թե քաղաքական»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Թույլ չենք տա քաղաքական անմեղսունակ որոշումները արդարացնել ի հաշիվ մեր հերոսական բանակի
- 17 կուսակցություններ. Պահանջում ենք Փաշինյանի և նրա կառավարության անցնցում հեռացումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին