Վրաստանում նախօրեի ակցիային վիրավորվել է 27, ձերբակալվել 19 անձ
Վրաստանի ՆԳ նախարարի տեղակալ Կախա Սաբանաձեի հայտարարությամբ՝ երեկ Թբիլիսիում անցկացրած բողոքի ակցիան դուրս է եկել ազատ արտահայտման և խաղաղ հավաքների՝ օրենքով սահմանված շրջանակներից և վերածվել է բռնության: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։
Փոխնախարարի խոսքով՝ ակցիայի ընթացքում առողջական տարբեր վնասվածներ են ստացել շուրջ 14 իրավապահ, լրատվականների 3 ներկայացուցիչ և շուրջ 10 ակցիայի մասնակից:
«Ոստիկանությունը նոյեմբերի 8-ին, բողոքի ակցիայի ընթացքում հանրային կարգը խախտելու և ոստիաններին չենթարկվելու համար վարչական կարգով ձերբակալել է 19 անձի»,- հայտարարել է Սաբանաձեն:
Հիշեցնենք՝ երեկ Թբիլիսիում տեղի ունեցավ ընդդիմության մեծամասշտաբ բողոքի ակցիան: Ցուցարարները խորհրդարանի շենքից քայլերթով տեղափոխվեցին Վրաստանի ԿԸՀ-ի գլխավոր գրասենյակ, որտեղ և մի քանի անգամ տեղի ունեցավ բախում ցուցարարների և իրավապահների միջև:
ՆԳ նախարարությունը մի քանի անգամ ջրցան մեքենաներ կիրառեց ցուցարարներին ցրելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսում ցուցարարները փորձել են ճեղքել իրավապահների շղթան, ոստիկանները կիրառել են ջրցան մեքենա
- Վրաստանում ցույցի մասնակիցները ԿԸՀ-ի մոր քարերով խփում են երկաթե ցանկապատին
- Թբիլիսիում հետընտրական ցույցերը շարունակվում են, կան ձերբակալվածներ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան