Ավարտվել է բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահական ընտրությունների հայտերի ընդունման ժամկետը
Ավարտվել է բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի / AIBA / նախագահական ընտրությունների հայտերի ընդունման ժամկետը։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
Նախագահի պաշտոնին հավակնում են յոթ թեկնածուներ։Նրանց հաստատումը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին, իսկ ընտրությունները ՝ դեկտեմբերի 12 -13 -ին:
Այժմ AIBA- ի գործող ժամանակավոր նախագահն է Մուհամեդ Մուստասանը / Մարոկկո /, որը Աֆրիկայի ֆեդերացիայի նախագահն է: Նա և ասոցիացիայի գործկոմի անդամ, ՌԴ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ումար Կրեմլյովը հայտավորվածների թվում են։ Որոշ լրատվամիջոցներ հայտնում են , որ հավակնորդներից նշած երկու անձերը առավել ճանաչում ունեն մարզաձևում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները