Աշխարհի ըմբշամարտի առաջնությունը տեղի կունենա դեկտեմբերին
Աշխարհի ըմբշամարտի առաջնությունը տեղի կունենա դեկտեմբերին, սակայն մրցաշարի ձևաչափը դեռ հաստատված չէ: Այս մասին հայտնել է ՌԴ ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին, գրում է ՀԱՕԿ-ը։
UWW -ն որոշումը կկայացնի նոյեմբերի 10-ին։ Կազմակերպությունը պնդում է, որ այս անգամ իրենք անպայման վերջնական որոշում պետք է կայացնեն:
Աշխարհի առաջնությունը նշանակված է Բելգրադում՝ դեկտեմբերի 12-20-ը:
Հնարավոր է, որ UWW-ն հետևել է Նովի Սադում / Սերբիա / սամբոյի աշխարհի առաջնության ամփոփմանը, որն անցկացվեց առանց հանդիսականի, խիստ սահմանափակումներով և անվտանգության բոլոր միջոցառումներով։
Չնայած որ Սերբիայի կառավարությունը դեմ չէ լայնամասշտաբ միջազգային մարզական իրադարձության անցկացմանը , ինչպիսին աշխարհի առաջնությունն է, սակայն դա բավարար չէ UWW- ին վերջնական որոշում կայացնելու համար։ Անհրաժեշտ է մասնակցության երաշխիքներ ստանալ մարզաձևում աշխարհի տասը առաջատար երկրներից առնվազն ութից։ Այդ հարցում կարծես խնդիրներ կան ․ ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ղազախստանի և Կուբայի հավաքականներն արդեն հրաժարվել են մասնակցությունից։ Միաժամանակ, աշխարհում,հատկապես Եվրոպայում համաճարակաբանական իրավիճակը վատթարանում է։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները