Արարատի մարզում ընկած ուղղաթիռի հետևանքով նախնական տվյալներով կա երկու զոհ
Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ընկածև բռկված ռուսական ուղղաթիռ հետևանքով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ռուսական Մի-24 ուղղաթիռն ընկել է Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ի աջակողմյան դաշտամիջյան հատվածում և բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։48-ին, մարվել՝ 20։11-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան