Որոշել եմ ևս մեկ օր նվիրել «Մատ տեռորին» գրքի վաճառքին. Լևոն Արոնյան
Շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Սիրելի՛ ընկերներ,
Հպարտությամբ տեղեկացնում եմ, որ երեկ «Մատ տեռորին» նախաձեռնության ընթացքում գրքի վաճառքից մեզ հաջողվել է հավաքել 1,358,000 ԱՄԴ: Վաճառքի ողջ հասույթն այսօր փոխանցեցինք Համահայկական հիմնադրամին: Այսօրվա արդյունքից ոգեշնչված և, հաշվի առնելով բազմաթիվ խնդրանքները, որոշել եմ ևս մեկ օր նվիրել գրքի վաճառքին՝ որի ընթացքում ինքս կմակագրեմ գրքերը: Մանրամասները՝ շուտով:
Ուզում են իմ խորին շնորհակալությունս հայտնել մեր միջոցառման բոլոր մասնակիցներին, կամավորներին և աջակիցներին՝ Երևանի քաղաքապետարանին, Հայաստանի Շախմատի Ֆեդերացիային, Շախմատի տանը, Երևանի պետական կոնսերվատորիայի քառյակին: Հատուկ շնորհակալություն գլխավոր կազմակերպիչներին՝ իմ ընկեր Վազգեն Աղուզումցյանին և սիրելի ընկերուհի Անի Այվազյանին: Հպարտ եմ մեր միասնականությամբ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները