10.11.2020. Կորոնավիրուսի 1221 նոր դեպք է գրանցվել, 34 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 3050 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1221 նոր դեպք: Առողջացել է 1925 մարդ։ Մեկ օրում մահացել է 34 մարդ, որից 5-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Նոյեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 108687 դեպք, որոնցից 66835-ն` առողջացած, 1609-ը` մահվան ելքով: Մահվան ևս 412 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 39831 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 444224 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը կորոնավիրուսի 50 հազար հակագենային նոր թեստ կստանա
- 09.11.2020. Կորոնավիրուսի 1042 նոր դեպք է գրանցվել, 23 մարդ մահացել է
- 08.11.2020. Կորոնավիրուսի 2175 նոր դեպք է գրանցվել, 28 մարդ մահացել է
- 07.11.2020. Կորոնավիրուսի 2476 նոր դեպք է գրանցվել, 33 մարդ մահացել է
- 06.11.2020. Կորոնավիրուսի 2210 նոր դեպք է գրանցվել, 37 մարդ մահացել է
- 05.11.2020. Կորոնավիրուսի 2413 նոր դեպք է գրանցվել, 29 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին