Ավետիք Չալաբյան. ԱԺ-ն պետք է չեղարկի խայտառակ փաստաթուղթը ստորագրած պաշտոնյայի հետագա լիազորությունները
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրում է.
«Կրեմլի պաշտոնական կայքը հրապարակեց ՌԴ ու Ադրբեջանի նախագահների, և ՀՀ վարչապետի համատեղ հայտարարության տեքստը։ Սա խայտառակ մի փատաթուղթ է, որի իրականացումը կբերի Արցախի Հանրապետության վերացմանը, և որպես արդյունք, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորստին, և աստիճանական տարալուծման թուրքական զանգվածի մեջ։
Սա սակայն ընդամենը հայտարարություն է, որը որևէ իրավական ուժ չունի՝ առանց համապատասխան օրենսդիր մարմինների վավերացումների, պատճաշ կերպով կնքված միջազգային պայմանագրերի, ժողովրդի մեծամասնության կողմից ընդունման, և այլն։
Ուստի կոչ եմ անում որպես առաջին քայլ՝ ՀՀ Ազգային ժողովին անվավեր հայտարարել այս ստորացուցիչ փատաթուղթը և չեղարկել այն ստորագրած պաշտոնյայի հետագա լիազորությունները։
Նրա փոխարեն հետագա բանակցությունները պետք է վարեն այն մարդիկ, որոնք կունենան բանակի և ժողովրդի լիակատար վստահությունը, և իրանցից կախված ամեն ինչ կանեն՝ արժանապատիվ խաղաղության հասնելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանյան. Տո, ա՛յ «հպարտ» ողորմելիներ, ձեր «առաքյալը» հանձնեց ոչ միայն Արցախը, այլև Սյունիքը
- Իշխանական պատգամավորը՝ Փաշինյանին. Չասացիք, ինչո՞ւ
- Արմեն Սարգսյան. Որպես ՀՀ նախագահ այս փաստաթղթի վերաբերյալ ինձ հետ որևէ խորհրդակցություն կամ քննարկում չի եղել, որևէ բանակցության չեմ մասնակցել