Կհայտնվեն կեղտոտ մարդիկ, ովքեր կփորձեն օգտվել ստեղծված իրավիճակից. Կոմանդոս
«Կարող են լինել անարժան ուժեր, որոնք կփորձեն օգտագործել Արցախի ճակատից վերադարձող մարտիկների արդարացի զայրույթը»,- այսօր անցկացված մամուլի ասուլիսում ասաց գեներալ-մայոր, արցախյան ազատամարտի հերոս, Շուշիի ազատագրման հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)։ Թիվ մեկ նպատակն է թույլ չտալ ցնցել իրավիճակը երկրում:
Նրա խոսքով, երբ ազատամարտիկները վերադառնան, նրանց վերահսկելն անհնար կլինի: Ըստ գեներալ-մայորի, նրանք շատ ճիշտ են, և նրանց քայլերը ևս ճիշտ կլինեն:
«Բայց կհայտնվեն կեղտոտ մարդիկ, ովքեր կփորձեն օգտվել ստեղծված իրավիճակից: Անհրաժեշտ է որոշել, թե ինչպես անել` իրավիճակի վատթարացում թույլ չտալու համար»,- շեշտեց գեներալը:
Հիշեցնենք՝ ըստ Կոմանդոսի, այս իրավիճակից ելքի համար պետք է քաղաքացիական խորհուրդ ստեղծել.
«Այս իրավիճակից ելքի համար պետք է քաղաքացիական խորհուրդ ստեղծել, որտեղ ներգրավված կլինեն հանրային ճանաչում ունեցող անձինք՝ մտավորականներ, հասարակական և քաղաքական գործիչներ. մարդիկ որոնց հավատում է հասարակությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան