ՄԻՊ. Այս ճակատագրական օրերին մեզ առավել, քան երբևէ անհրաժեշտ է համերաշխություն ու համախմբվածություն
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է․
«Սիրելի հայրենակիցներ,
Այս դժվար օրերին պետք է ուղղակի բացառել իրար նկատմամբ բռնության որևէ դեպք, պետք է բացառել անգամ բռնության որևէ կոչ կամ հնարավորություն։ Դա միայն ավելացնում է լարվածությունը:
Այս ճակատագրական օրերին մեզ առավել, քան երբևէ անհրաժեշտ է համերաշխություն ու համախմբվածություն:
Անընդունելի, դատապարտելի է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ կիրառված բռնությունը ու այն էլ, ինչպես նշված է, այն պայմաններում, երբ երեխան է եղել մեքենայի մեջ: ՀՀ ԱԺ նախագահին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:
Դատապարտելի է այն, որ հարձակման է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակը: Ինչպես վկայում են այս պահի տվյալները, տեղի է ունեցել լրատվամիջոցի գույքի ու տեխնիկայի նկատմամբ հարձակման փորձ, ինչպես նաև ըստ այս պահի տվյալների՝ հարձակում է եղել լրատվամիջոցի աշխատակիցների նկատմամբ:
Բացի այն, որ նման արարքները օրենքով արգելված են, այս դժվար օրերին լրատվամիջոցները կարևորագույն գործառույթներ են կատարում:
Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք ամեն պահ, որ մենք ունենք պետություն, որտեղ գործում են օրենքներ ու մեր պետությունում կան պատասխանատու մարմիններ, որոնք պարտավոր են գործել այդ օրենքներին ու իրավունքին համապատասխան:
Մեր այդ պետականությունն են հիմա պաշտպանում մեր հերոս զինվորները սահմանին:
Աստված պահապան մեր ժողովրդին, Հայաստանին ու Արցախին:
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր շտաբի պետը հանդիպել է ԲՀԿ, «Հայրենիք», ՀՅԴ կուսակցությունների ղեկավարների հետ
- Ռուբեն Մելիքյան. Փաշինյանի վերջին գրառումն ըստ էության քաղաքացիական պատերազմի կոչ է
- Փաշինյանը կրկին ուղիղ եթերում է
- Սպարապետի եղբայր. Կոչ եմ անում ՀՀ նախագահին հանդես գալ հայտարարությամբ
- Արա Զոհրաբյան. Նիկոլ Փաշինյանը լիազորված չէ ժողովրդի անունից նմանաբովանդակ փաստաթուղթ ստորագրելու
- Քաղաքացիները ծեծել են Արարատ Միրզոյանին
- Մարուքյանը՝ ԱԺ դիմաց հավաքված քաղաքացիներին. Խնդրում եմ չխոչընդոտել պատգամավորների մուտքը շենք
- Քաղաքացիները հավաքվել են կառավարության մոտ. «Ժողովրդով կանգնենք ու ասենք, որ չենք համաձայնվում»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին