Զախարովան՝ ռուս-թուրքական կենտրոնի մասին
Ռուս-թուրքական կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում ու կապ չունի ԼՂ-ում խաղաղապահ առաքելության իրականացման հետ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ նշվել է, որ ԼՂ-ում խաղաղապահ առաքելության շրջանակում Անկարայի դերը սահմանափակվելու է ռուս-թուրքական կենտրոնի ստեղծմամբ, որը վերահսկելու է հրադադարը և ուղիղ կապ չունի խաղաղապահ առաքելության հետ։
«Այստեղ հարկ է հստակ հասկանալ, որ խոսքը խաղաղապահ ջանքերի մասին չէ, ինչպես նկարագրվում են հայտարարություններում, այլ լրիվ ուրիշ առաքելություն է, համատեղ ջանքերի մի այլ մաս։ Դրանք տարբեր բաներ են»,- ասել է Զախարովան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան