Իգոր Պոպով․ՌԴ ԱԳՆ-ին ոչինչ հայտնի չէ ԵԱՀԿ Մինսկի խմբին փոխարինելու համար երկկողմ ձևաչափեր ստեղծելու մասին
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում կարգավորման աշխատանքային խումբ ստեղծելու մասին լուրը, որը կգործի ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ:
Նշենք, որ այս տեղեկությունը տարածվեց Թուրքիայի ու ՌԴ նախագահներից հեռախոսազրույցից հետո։
Հաղորդվում էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցների ընթացքում առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար
Պոպովը, ինչպես գրում է ՌԴ ԱԳՆ կայքը, ասել է, որ ավելի լավ է նրանց անմիջական մասնակիցներից հարցնել նախագահների զրույցի բովանդակության մասին:
«Սակայն Ռուսաստանի արտգործնախարարությանը ոչինչ հայտնի չէ ԵԱՀԿ Մինսկի խմբին փոխարինելու համար երկկողմ ձևաչափեր ստեղծելու մասին:
Մենք շարունակում ենք ելնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների չեզոք դերից, որոնք կարևոր ներդրում են ունեցել հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման մեջ, որոնք հիմք են հանդիսացել այս տարվա նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարության մեջ արձանագրված համաձայնագրերի համար:
Մենք ելնում ենք այն նախադրյալից, որ ձեռք բերված պայմանավորվածությունները անհրաժեշտ պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի երկարաժամկետ և լայնամասշտաբ կարգավորման համար արդար հիմքի վրա՝ և հայ, և ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով»,-ասել է Պոպովը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան