Իշխան Սաղաթելյան. 45 օր հայ զինվորը, կամավորը, շարքայինից մինչև գեներալ անձնուրաց կռվել են մեր հայրենիքի պաշտպանության համար
«Այս իշխանությունը րոպե առաջ պետք է հեռանա։ Հայաստանում պետք է ձևավորվի ազգային իշխանություն, ով կկանգնի բանակի կողքին, հայ ժողովրդի կողքին և հետ կբերի մեր հայրենիքը։ Ուրիշ տարբերակ չկա»,- տեսաուղերձում ասում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշում է, որ սեպտեմբերի 27-ից երկիրը գտնվում է պատերազմի մեջ, այս 45 օրերի ընթացքում հայ զինվորը, կամավորը շարքայինից մինչև գեներալ անձնուրաց կռվել են մեր հայրենիքի պաշտպանության համար։
ՀՅԴ-ական գործիչն ասում է, որ հայաստանյան ընդդիմությունն այս ողջ ընթացքում ցուցաբերել է բացառիկ միասնական կեցվածք, հանդես եկել համախմբող հայտարարությամբ:
Ի. Սաղաթելյանի խոսքով, այս ընթացքում արել են, ասել ամեն ինչ, ինչ հնարավոր է, սակայն իշխանությունները չեն գնահատել ու չեն հասկացել, ստեղծված իրավիճակից ելք են առաջարկել՝ ստեղծալ օպերատիվ կառավարման շտաբ, քանի որ գնահատում էին՝ օրվա քաղաքական իշխանության ձեռնարկած քայլերը համարժեք չեն, կրկին այդ գաղափարը վարկաբեկվել է, ներկայացվել է՝ իշխանության համար պայքար է։
«Մեր բոլոր քայլերն այս ամբողջ ժամանակահատվածում բխել է մեկ նպատակից՝ փրկել մեր հայրենիքը, ամեն ինչ անել երկիրը պաշտպանելու համար, ցավոք արդյունքներ չենք ունեցել»,- նշում է Ի. Սաղաթելյանը։
Նա շարունակում է իր խոսքը. «35 օր պետական ողջ համակարգը խափել, ստել է ժողովրդին կեղծ տեղեկություններ տալով։ Երբ որ կորցրել էինք Ջաբրայիլը, Ֆիզուլին, Հադրութը, իրենք շարունակ պնդում էին հակառակն ու հայտարարում՝ հաղթել ենք։
Մենք չենք խոսել այդ մասին խուճապ չառաջացնելու, թիկունքն ամուր պահելու համար։
Հոկտեմբերի 19-ին ինքը խոսել է կապիտուլյացիայի մասին, ասել է բանակն ի վիճակի չէ կռվելու։ Բանակտ մինչև այսօր կռվում է։ Ամեն ինչ հետևողական արել են թիկունքը թուլացնելու համար, դրան զուգահեռ փորձելով դավադիր ուժեր փնտրել։
Այս ամբողջ պրոցեսի մեջ կա մի դավադիր ուժ՝ դա այսօրվա քաղաքական իշխանությունն է։
Եթե փորձեն այսօր գտնել մեղավորներ՝ բանակ, անհատներ, չի ստացվելու։ Կա մեկ մեղավոր ու պատասխանատու, առաջին հերթին Հայաստանի քաղաքական իշխանություններն են, որոնք շատ հաճախ կռվելու իմիտացիա են արել, այլ ոչ թե կռվել ու երկիրը բերել, հասցրել են մի վտանգի առաջ։
Եթե կա մի պառակտիչ, դավաճան, անկարող, անընդունակ անձ, քաղաքական ուժ, այսօրվա քաղաքական իշխանությունն է, որը երկիրը բերեց, հասցրեց այս վիճակի։
Այս ողջ ընթացքում քաղաքական իշխանությունները մտածել են ոչ թե երկիրը փրկելու, պատերազմը հաղթելու մասին, այլ մտածել են՝ ինչպես անել պաշտպանել իրենց իշխանությունը։ Իրենց առաջին նպատակը եղել է ձեռնարկել քայլեր, որ իրենց իշխանությունը մնա կայուն, իրենց համար իրենց աթոռը շատ ավելի կարևոր է եղել, քան Արցախը, քան հայ ժողովրդի գոյության հարցը։
12 հազար քմ-ից մոտ 4000-ն արդեն թշնամու ձեռքում է, սրանից հետո մենք ինչի՞ մասին ենք խոսում։
Մենք չենք ընդունելու այս իրավիճակը: Մենք թույլ չեն տալու, այո, նաև չենք ներելու բոլոր նրանց, ովքեր հայ զինվորի արյան կաթիլի, հայ զինվորի կյանքի գնով ձեռք բերված, 30 տարի պաշտպանված հայրենիքի վրա կգնան առևտրի: Այո, դուք եք մեղավոր այս իրավիճակի համար, բերել հասցրել եք այստեղ։
Զինվորն ուզում է իր թիկունքը լինի ամուր։ Դնում ենք այս իշխանության հեռացման պահանջը, որովհետև այս իշխանությունն այդ թիկունքը թուլացնողն է։ Րոպե առաջ պետք է հեռանա»:
Հարակից հրապարակումներ`
- Վրթանեսյան. Այսօր՝ 1 տարի ու 7 ամիս անց տեսնենք, թե ուր հասան Նիկոլ Փաշինյանի՝ «նոր կետից սկսած» բանակցությունները
- Ավետիք Չալաբյան. ԱԺ-ն պետք է չեղարկի խայտառակ փաստաթուղթը ստորագրած պաշտոնյայի հետագա լիազորությունները
- Իշխանական պատգամավորը՝ Փաշինյանին. Չասացիք, ինչո՞ւ
- Ոչ ոք չի մարսելու թափված արյունը, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա. Արման Աբովյան
- Քաղաքագետ. Իսկ Փաշինյանը այլևս հետաքրքիր չի, ավարտված է, խաբար չի
- Էդգար Ղազարյանը՝ Փաշինյանին. Կնվիրեմ քեզ լավ համակարգիչ, ժամացույց, օծանելիք, որ կշտանաս, միայն մի խնդրանք
- «Ժառանգություն». Անհապաղ ստեղծել պետության պաշտպանության կոմիտե կամ ռազմաքաղաքական շտաբ
- Գլխավոր շտաբի պետը հանդիպել է ԲՀԿ, «Հայրենիք», ՀՅԴ կուսակցությունների ղեկավարների հետ
- Ռուբեն Մելիքյան. Փաշինյանի վերջին գրառումն ըստ էության քաղաքացիական պատերազմի կոչ է
- Արա Զոհրաբյան. Նիկոլ Փաշինյանը լիազորված չէ ժողովրդի անունից նմանաբովանդակ փաստաթուղթ ստորագրելու
- Փաշինյանի, Պուտինի և Ալիևի հայտարարության տեքստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան