Գոհար Մելոյան. Մենք էլ Լավրովյան պլանին էինք հակառակվում
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է.
«Մինչև սեպտեմբերի 27-ը բանակցային սեղանին դրված Լավրովյան պլանը շատ ավելի շահեկան պայմաններ էր նախատեսում Հայաստանի և Արցախի համար, քան...
Վերջապես հրապարակվեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության հայերեն տարբերակը: Ակնհայտ է, որ մինչև սեպտեմբերի 27-ը սեղանի վրա դրված Լավրովյան պլանը շատ ավելի շահեկան պայմաններ էր նախատեսում Հայաստանի և Արցախի համար, քան պատերազմի արդյունքում ձեռք բերված հայտարարության պայմանները:
Ինչո՞ւ։
Լավրովյան պլանի դեպքում չէր նախատեսվում Ադրբեջանի իշխանություններին փոխանցել Շուշի և Հադրութ քաղաքները, ինչպես նաև Հադրութի և Ասկերանի շրջանների խիտ բնակեցված բազմաթիվ գյուղեր։
Լավրովյան պլանով նախատեսվում էր Ադրբեջանին փոխանցել Ֆիզուլին, Ջեբրայիլը, Աղդամը, Կուբաթլուն և Զանգելանը։ Իսկ այսօր նշված հինգ շրջանների, Լաչինի և Քելբաջարի հետ միասին Ադրբեջանին են անցել Շուշի և Հադրութ քաղաքները, Հադրութի և Ասկերանի շրջանների խիտ բնակեցված բազմաթիվ գյուղեր։
Այսինքն, եթե սեպտեմբերի 27-ին ճիշտ գնահատվեր իրավիճակը, մենք ոչ միայն չէինք ունենա հազարավոր զոհեր, վիրավորներ և հաշմանդամներ, այլև՝ Շուշի և Հադրութ քաղաքները և բազմաթիվ գյուղեր Հադրութի և Ասկերանի շրջաններում, քանի որ հայտարարության 1-ին կետում նշված է, որ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա, իսկ այս պահին՝ այդ քաղաքները և գյուղերը գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։
Բացի այդ, որևէ կարգավորում չկա, թե արդյո՞ք դրանք երբևէ կվերադարձվեն Արցախի իշխանություններին։
Ավելին՝ հայտարարության մեջ ոչինչ նշված Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ։
Այսինքն, արդյունքում ոչ միայն ունեցանք պատերազմ, հազարավոր Հերոս նահատակներ, ծանր վիրավորներ և տասնյակ հազարավոր փախստականներ, այլև՝ հայ ազգի համար առավել անբարենպաստ լուծումը։
Մենք էլ Լավրովյան պլանին էինք հակառակվում»։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանյան. Տո, ա՛յ «հպարտ» ողորմելիներ, ձեր «առաքյալը» հանձնեց ոչ միայն Արցախը, այլև Սյունիքը
- Դու ինձնից հարցրել ե՞ս, որ ստորագրել ես Դադիվանքը քո մի ստորագրությունով հանձնես թուրքերին. Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան
- Իշխանական պատգամավորը՝ Փաշինյանին. Չասացիք, ինչո՞ւ
- Քաղաքագետ. Իսկ Փաշինյանը այլևս հետաքրքիր չի, ավարտված է, խաբար չի
- Գարեգին Երկրորդ. Կոչ ենք ուղղում ՀՀ և Արցախի իշխանություններին անհապաղ հիմնավոր և սպառիչ բացատրություններ ներկայացնելու մեր ժողովրդին
- Արմեն Սարգսյան. Որպես ՀՀ նախագահ այս փաստաթղթի վերաբերյալ ինձ հետ որևէ խորհրդակցություն կամ քննարկում չի եղել, որևէ բանակցության չեմ մասնակցել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան