«Արցախը Հայաստան է և վերջ» ասելուց հետո մարդը միանձնյա ընդունում է սեփական հայրենիքը վաճառելու որոշում. Հ. Մարտիրոսյան
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սեփական խոստումները, երդումները կոլեկտիվ լուծելու, ժողովրդին հարցնելու, Արցախից ընտրված չլինելու` հետևաբար Արցախի ժողովրդի անունից խոսելու իրավունք չունենալու, «Արցախը Հայաստան է և վերջ» ասելուց, ամեն հարցում ժողովրդի կարծիքը հարցնելու հրապարակային երդումներ տալուց հետո մարդը ՄԻԱՅՆԱԿ, մի քանի գաղափարակից դավաճաններով` գաղտնի սեպարատ բանակցում է, սեփական երկիր այլ երկրի ռազմուժ բերում գիշերով, անտեսելով Ազգային Ժողովի, հանրապետության նախագահի և այլ պետական ինստիտուտների գործառույթները` միանձնյա և գաղտնի ընդունում սեփական հայրենիքը վաճառելու որոշում և դեռ դրանից հետո համարում է, որ պետական հանցանք չի կատարել, խոսում է իր կեցավայրից տարված մի քնաի ժամացույցի և օծանելիքի մասին համարում է, որ ժողովուրդն այնքան անարժանապատիվ է, որ ինքը պետք է շարունակի կառավարել այն երկիրը, որի մահապատիժն ինքն է ստորագրել։
Սա՞ ենք մենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան