Ուղղակի խորհուրդ մի տվեք, թե մենք մեր երկրում ոնց ապրենք. քաղաքագետը՝ սփյուռքահայերին
«Խոսքս ուղղում եմ Սփյուռքում բնակվող որոշ մեր հայրենակիցներին։ Եթե ծանր լինի՝ ներեցեք, բայց հիմա սենտիմենտների ժամանակը չէ։
Ձեր երեխաները չեն զոհվել, վիրավորվել ու խեղվել Հայրենիքի պաշտպանության ժամանակ, դուք ամեն օր տուն գնալուց 18-19 տարեկան տղերքի մահն ազդարարող սև ժապավեններ չեք տեսնում, դուք՝ մեծամասամբ, չեք եղել Արցախում, մոմ չեք վառել Դադիվանքում ու Ղազանչեցոցում։
Դուք մեր կյանքին հետևում եք լայվով՝ նստած Լոս Անջելեսում կամ Լոնդոնում։ Ուղղակի խորհուրդ մի տվեք, թե մենք մեր երկրում ոնց ապրենք ու ինչպես մտածենք։ Կունենաք դրա իրավունքն այն ժամանակ, երբ գաք ու այստեղ ապրեք։
Ու հա, եթե օգնել եք Հայրենիքին, պարտավոր էիք, դա էլ ձեր հայ մնալու գինն է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Նարեկ Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին