Լեռնային Ղարաբաղում կտեղակայվեն միայն ռուս խաղաղապահներ. ՌԴ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով կտեղակայվեն միայն ռուս խաղաղապահներ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳն ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մի կարևոր կետ, որի վրա ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել՝ վերաբերում է խաղաղապահ ուժերին: Խոսքը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի մասին է: Երբ հրապարակվի հայտարարության տեքստը, որևէ մեկի մոտ կասկած չի մնա։ Ես կցանկանայի մեկ անգամ ևս ուշադրություն հրավիրել Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսքերի վրա, որ խոսքը Ռուսաստանի խաղաղապահների մասին է` Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով գտնվող գոտում», - ասել է Զախարովան «Էխո» ռադիոկայանի եթերում:
Հիշեցնենք, որ Կրեմլի կայքում ներկայացված հայտարարության համաձայն, որը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Լեռնային Ղաաբաղի շփման գծի երկայնքով և այն միջանցքի երկայնքով, որը կապում է Լեռնային Ղարաբաղի Հայաստանի հետ տեղակայվում են ՌԴ խաղաղապահներ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին