Ռուսաստանը ժամը 07:00-ից սկսվում է խաղաղապահների տեղակայումը
Ռուսաստանը Մոսկվայի ժամանակով ժամը 06:00-ից (տեղական ժամանակով 07:00-ից) կսկսի խաղաղապահների տեղակայեումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում` Հայաստանի զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
«Համաձայն Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հայտարարության՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 6:00-ից, Ռուսաստանի Դաշնությունը հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ կսկսի ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայումը», - ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռուսաստանի Դաշնության 1960 զինծառայողից, 90 զրահամեքենայից և 380 միավոր ավտոմեքենայից ու հատուկ տեխնիկայից բաղկացած խաղաղապահ զորակազմ է տեղակայվելու Լեռնային Ղարաբաղում» ։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղ է ուղարկել 2 հազար խաղաղապահ
- Փաշինյանի, Պուտինի և Ալիևի հայտարարության տեքստը
- Նիկոլ Փաշինյան. Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար
- Միքայել Մինասյան. Ստորագրեց. 7 շրջանները տվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան