
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 970 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 970 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 63 650 դեպք: Ապաքինվել է ևս 2 348 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 47 390:
Կորոնավիրուսից մահացել է ևս 22 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 521:
Ստացիոնար հսկողության տակ է 4 709 մարդ:
Բացի այդ, կովիդ-հյուրանոցում գնտվող անձանց թիվն 3 066 է:
Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: