Փաշինյան. Արցախի ղեկավարությունը խնդիր է ներկայացրել, որ ժամ առաջ, րոպե առաջ պետք է կանգնեցնել պատերազմը
«Արցախի ղեկավարությունը խնդիր է ներկայացրել, որ ժամ առաջ, րոպե առաջ պետք է կանգնեցնել պատերազմը, հակառակ դեպքում հետևանքները սարսափելի կլինեն։ Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ այլընտրանք չկար»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, եթե սեպտեմբերի 27-ին զինադադար խնդրեր հայկական կողմը, ապա դա կլիներ յոթ շրջանները «վերդարձնելու կամ հանձնելու» պայմանով։
«Բայց մենք նման քայլի չէինք կարող գնալ, քանի որ մտածում էինք, որ կարող էինք հաստատել հրադադար»,-նշեց նա։
Փաշինյանն ասաց՝ նման քայլի գնալու համար հիմք են դարձել բանակի ղեկավարության ներկայացրած տեղեկատվությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին